ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ո՛չ, անասուն չեն, սովորական ազգի թշնամի են

Ո՛չ, անասուն չեն, սովորական ազգի թշնամի են
29.07.2023 | 14:26

Շատերը ջղայնացել են՝ իմանալով, որ էս օրհասական վիճակում սրանք 9 000 000 000 (ինը միլիարդ) դրամ են ծախսել՝ ինչ-որ հայտնի ռեփերի համերգ կազմակերպելու համար:

ՈՒ պատրաստվում են ևս 3 000 000 000 (երեք միլիարդ) դրամ ծախսել՝ մեկ ուրիշ հայտնի մեկին Հայաստան բերելու ու համերգ կազմակերպելու համար։

Դուք կարծում եք սրանք անասու՞ն են։

Ո՛չ։

Անասուն չեն։

Պարզ, ստանդարտ, սովորական ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻ են։ Ոչ ավելի, ոչ պակաս։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ